Ստացեք հավելյալ 5% զեղչ ձեր առաջին պատվերի համար

Նվեր-քարտ

Նվեր-քարտ

 

 

 

Նվեր-քարտերը կարող եք ձեռք բերել և օգտագործել «Ֆամի գրուպ»-ի ողջ ցանցում՝ «sela», «Cool Club», «Penti», «LC Waikiki» (Մաշտոց 18, Կոմիտաս 46), «Fami» մուլտիբրենդային սրահներում և https://new.fami.am/ կայքում: Նվեր-քարտի գումարը կարող է օգտագործվել մասամբ կամ ամբողջությամբ: Քարտը ենթակա է հավելյալ լիցքավորման, չի կարող փոխարինվել կանխիկ դրամով:

Եթե գնման արժեքը գերազանցում է նվեր-քարտի գումարը, ապա տարբերությունը պետք է վճարել կանխիկ, քարտով կամ վճարման այլ եղանակով, իսկ եթե գնման արժեքը պակաս է նվեր-քարտի գումարից, ապա քարտի գումարի մնացորդը կանխիկ չի վերադարձվում:

Նվեր-քարտի հաշվեկշիռը կարող է ստուգվել ընկերության ցանկացած վաճառասրահի դրամարկղում:

Նվեր-քարտով վճարված ապրանքը կարելի է վերադարձնել կամ փոխանակել միայն այն վաճառասրահում, որից գնված է ապրանքը՝ կտրոնի և նվեր-քարտի առկայությամբ:

Նվեր-քարտով գնված ապրանքի վերադարձի դեպքում գումարը վերադարձվում է միայն նույն նվեր-քարտին,գումարը ենթակա չէ կանխիկացման:

Քարտը չի կարող վերականգնվել կամ փոխհատուցվել:  Նվեր-քարտով հնարավոր չէ գնել այլ նվեր-քարտ: