Fami բոնուս
Fami բոնուսային քարտ կարող եք ստանալ և օգտագործել «Ֆամի գրուպ» ընկերության կողմից ներկայացվող բոլոր վաճառասրահներում: Քարտը գործում է կուտակային սկզբունքով՝ ողջ ցանցում գնումներ կատարելիս կուտակում եք միավորներ (1 միավոր = 1 դրամ), որոնց միջոցով կարող եք վճարել հաջորդ գնումների արժեքի մինչև 70%-ը (բացառությամբ նվեր-քարտերի, զեղչված և ակցիայի շրջանակում վաճառվող ապրանքների): Մինչև 39,999 դրամի գնումների դեպքում կուտակվում է 5%-ին համարժեք միավոր, իսկ 40,000 դրամից սկսած՝ 7%-ին համարժեք միավոր չզեղչված տեսականուց: Զեղչված կամ ակցիայի շրջանակում վաճառվող ապրանքներից կուտակվում է 1%-ին համարժեք միավոր: Հաճախորդի և իր երեխայի /ների/ ծննդյան օրը, նախորդող և հաջորդող օրերի ընթացքում (ընդհանուր 3 օր) գնումներից կուտակված բոլոր միավորները կրկնապատկվում են: