Մեր մասին
«Ֆամի Գրուպ» (Fami Group LLC) ընկերությունը հանդիսանում է Հայաստանի նորաձևության ոլորտի առաջատար ռիթեյլերներից մեկը։ Մեր նպատակն է հայաստանյան սպառողին հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող բրենդները՝ ապահովելով որակյալ և ոճային տեսականի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
Մենք ներկայացնում ենք միջազգային շուկայում մեծ վստահություն վայելող մի շարք հայտնի ապրանքանիշեր.
- LC Waikiki — նորաձևություն և հարմարավետություն բոլորի համար՝ հավատարիմ մնալով «Յուրաքանչյուրն արժանի է լավ հագնվելու» կարգախոսին։
- Penti — ներքնազգեստի, գուլպաների և լողազգեստների ոլորտում առաջատար բրենդ։
- Cool Club — բարձրորակ և գունեղ հագուստ՝ նախատեսված հատուկ երեխաների համար։
- sela moms & monsters — հագուստի բրենդ մայրիկների և նրանց փոքրիկների համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու ինքնատիպությունը։
«Ֆամի Գրուպ» ընկերությունը «Cool Club», «sela» , «Penti» , «LC Waikiki» /Մաշտոց և Կոմիտաս/ բրենդների ներկայացուցիչն է Հայաստանում: Հիմնադրվելով դեռևս 2004թ.-ից՝ ընկերությունն ի սկզբանե հաստատվել է Երևանում: Հետագայում սպառողի վստահությունը հիմք հանդիսացավ ընդլայնվել և հատել մայրաքաղաքի սահմանները՝ հասնելով մինչև մարզեր: Այժմ «Ֆամի Գրուպ» ընկերության խանութ-սրահները ներկայացված են նաև Գյումրիում, Արմավիրում, Հրազդանում և Վանաձորում: 2025թ.-ից այն իր գործունեությունն է ծավալում նաև Վրաստանում և արդեն հասցրել է գրավել տեղի հաճախորդների սրտերը: Անվան հիմքում ունենալով «ընտանիք» բառը, որն էլ դարձավ բրենդի առաջխաղացման ներշնչանքի աղբյուրը՝ ընկերությունն առաջարկում է հագուստի, կոշիկների, աքսեսուարների լայն տեսականի կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Ընկերության կարևորագույն առաքելություններից է հաճախորդին առաջարկել որակյալ, հարմարավետ և նորաձև տեսականի: Տարիներ շարունակ ընկերությունը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որի հիմքում բարձրագույն արժեքն է հոգատարությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Ընկերությունը շարունակում է աճել, կատարելագործել և ընդլայնել սահմանները՝ առաջարկելով լավագույնը հաճախորդի համար:
Այսօր մեր ցանցը ներառում է.
-
17 մոնոբրենդային խանութ-սրահ Երևանում։
-
1 մոնոբրենդային խանութ-սրահ Վրաստանում:
-
4 մուլտիբրենդային խանութ-սրահներ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և Արմավիրում, որտեղ ներկայացված է մեր բրենդների լավագույն ընտրանին։
Ինչու՞ ընտրել մեզ
Մեզ համար կարևոր է ոչ միայն հագուստի վաճառքը, այլև հաճելի գնումների միջավայր ստեղծելը։ Մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի կարիքների հետ՝ առաջարկելով միայն թրենդային և որակյալ հավաքածուներ։