Գաղտնիության քաղաքականություն
Այցելելով fami.am կայք (այսուհետ՝ «Կայք») և կատարելով գնումներ, դուք ավտոմատ կերպով տալիս համաձայնություն ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար:
Սույնով կարող եք ծանոթանալ fami.am կայքի գաղտնիության քաղաքականությանը։
«Անձնական տվյալներ» ասելով, Մենք նկատի ունենք Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, օրինակ՝ անունը/ազգանունը, հասցեն կամ էլեկտրոնային հասցեն (այսուհետ՝ «Տվյալներ»):
Սույն Գաղտնիության քաղաքականության համատեքստում «մենք», «մեզ», «մեր» դերանունները վերաբերում են Ֆամի Գրուպ ՍՊԸ-ին (Ֆամի Գրուպ ՍՊԸ վերաբերյալ առավել մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել «Մեր մասին» բաժին), իսկ «Դուք», «Ձեզ», «Ձեր» դերանունները վերաբերում են ցանկացած անձի, որն այցելել է Կայք, Խանութ-սրահներ, կամ զանգահարել է Մեզ:
1. Անձնական Տվյալների Հավաքագրում
- Կոնտակտային Տվյալներ, ինչպիսիք են Ձեր անունը/ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և այլն։
- Գնումների մասին տեղեկատվություն՝ գնվող ապրանքատեսակներ, վճարվող գումար, վճարման եղանակներ և այլն, բացառությամբ բանկային քարտի տվյալների։
- Նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպիք են Ձեզ առավել հետաքրքրած կամ Ձեր կողմից առավել հաճախ ուսումնասիրված/ձեռք բերված ապրանքատեսակները։
- Կայքում Ձեր հաշվի (Ձեր անձնական էջի)՝ որպես օգտատեր գրանցման տվյալները, որոնք կարող են ներառել կոնտակտային տվյալներ, գնումների և նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև Ձեր անձնական էջի գաղտնաբառը, զամբյուղում առկա կամ հետագայում ձեռքբերման նպատակով պահված ապրանքների ցանկը, դիտված ապրանքատեսակների ցանկը, նվեր-քարտի տվյալները և Ձեր հաշվի վերաբերյալ այլ տեղեկատվություն։
- Դեմոգրաֆիկ տվյալներ, որոնք կարող են ներառել Ձեր տարիքը, ծննդյան օրը/ամսաթիվը/տարեթիվը, սեռը, փոստային ինդեքսը և այլն
2. Անձնական Տվյալների մշակում
Մեզ համար Տվյալների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Անձնական տվյալների օգտագործման նպատակները հետևյալն են՝
- Ձեզ ծառայություններ մատուցելը՝ կարգավորել Ձեր վճարումների ու պատվերների գործընթացը, հետևել անձնական էջի հարիր աշխատանքին և ապահովել Ձեզ ապրանքատեսակներով, որոնք, ըստ մեզ, դուր կգան Ձեզ,
- Կապ հաստատել Ձեզ հետ հետևյալ դեպքերում՝ պատվեր ձևակերպելիս, մեզ զանգահարելիս, մեզ հարցում/դիմում հղելիս,
- Անալիտիկ գործընթացներ, ինչպիսիք են՝ հասկանալ, թե ինչպես եք Դուք օգտագործում կայքը, ինպես եք գնումներ կատարում և բարելավել այս բոլոր գործընթացների արդյունավետությունը հարկ եղած դեպքում։
- Ապահովություն և օրինականություն պահպանելու համար, պաշտպանել մեր հաճախորդներին, Ձեզ կամ երրորդ անձանց անօրինական գործողություններից, պաշտպանել մեր իրավունքները, պահպանել մեր, հաճախորդների և աշխատակիցների գույքի անվտանգությունը։
- Երրորդ անձանց կողմից հաճախորդներին տրամադրվող անհատական զեղչերի անհասանելիություն։
- Տվյալների մշակման սկիզբ է համարվում հաճախորդների կողմից տվյալների տրամադրման պահը:
3. Անձնական Տվյալների Օգտագործում
Ձեր տրամադրած անձնական տեղեկատվությունը կողմնակի անձանց հետ կիսվում է միայն հետևյալ դեպքերում՝
- Պատվերիներ ձևակերպելու և առաքման գործընթացը իրականացնելու համար։ Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները՝ անուն, հասցե, հեռախոսահամար, միայն այն անձանց հետ, ովքեր պետք է իրականացնեն Ձեր պատվերի առաքումը։
- Վճարման գործընթացը իրականացնելու համար: Մենք կիսում ենք Ձեր վճարման եղանակի տվյալները՝ դեբետ/կրեդիտ քարտի համարներ, այն բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ, որի հետ համագործակցում ենք։
- Թույլ տալու համար Ձեզ մուտք գործել Ձեր անձնական Էջ և կիսել տեղեկատվություն համացանցում։ Դուք կարող եք մուտք գործել Ձեր անձնական էջ և տեղեկատվություն կիսել համացանցի՝ Facebook, Google, X և այլ հարթակների միջոցով։ Այս գործառույթից օգտվելիս, Դուք որոշակի տեղեկատվություն եք մատուցում համացանցի այն հարթակին, որում կիսում եք այդ տեղեկատվությունը։
- Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները, երբ դա պահանջում է օրենքը: Մենք կարող ենք կիսել Ձեր անձնական տվյալները կամ դրանց որևէ մաս օրենքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ «Անձնական տվյալների գաղտնիություն» օրենքի համաձայն։
- Անձնական տվյալները կամ դրանց բաղկացուցիչ մի մասը կարող են տրամադրվել երրորդ անձանց՝ Ձեր խնդրանքով կամ թույլտվությամբ։
4. Անվտանգություն
Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ՝ ապահովելու և ուժեղացնելու համար կայքում տրամադրած Ձեր անձնական տվյալների անվտանգությունը։ Ցավոք, անձնական դատայի փոխանցումը համացանցով լիարժեք ապահով չէ։ Մենք կանենք հնարավորինս ամեն բան, պաշտպանելու համար Ձեր անձնական տվյալները, սակայն մենք չենք կարող երաշխավորել Ձեր անձնական դատայի կատարյալ ապահովություն։ Ձեր անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնելու համար խնդում ենք կատարել հետևյալ քայլերը՝
- Այցելել Ձեր անձնական էջ հնարավորիս հաճախ և տեղեկացնել մեզ որևէ տարօրինակ բան նկատելու դեպքում։
- Տեղադրել հակավիրուսային ծրագրերի արդիական տարբերակներ Ձեր համակարգչի կամ այն սարքավորման վրա, որով մուտք եք գործում կայք։
- Օգտագործել բարդ գաղտնաբառեր (ամենաքիչը 7 տառ/նիշ պարունակող գաղտնաբառ);
- Չօգտագործել միևնույն գաղտնաբառը տարբեր կայքերի համար։
- Չտրամադրել Ձեր գաղտնաբառը այլ անձանց։
- Դուրս գալ կայքից Ձեր գործողություններն ավարտելուց հետո, հատկապես եթե մուտք եք գործել հասարակական սարքավորումով։
5. Ձեր Իրավաունքները՝ Համաձայն ԱՏԳԸԴ (Անձմական Տվյալների Գաղտնիության Ընդհանուր Դրույթներ)
Ընկերությունը պարտավորվում է պահպանել Անձնական Տվյալների Գաղտնիության վերաբերյալ սահմանված բոլոր դրույթները։ Ըստ գաղտնիության պահպանման ընդհանուր դրութների, գտնվելով ԵՄ(Եվրոպական Միություն) տարածքում, հաճախորդն իր հերթին իրավասու է՝
- Ստանալ անձնական տվյալներ մուտք գործելու, խմբագրելու և ջնջելու հնարավորություն։ Փոփոխություններն իրականացնելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ, կամ իրականացնել դրանք ինքներդ՝ մուտք գործելով Անձնական Կաբինետ։
- Առարկել անձնական տվյալների օգտագործման դեմ։ Այս կետն իրավական ուժ ունի հստակ իրավիճակներում, որոնցից ելնելով Դուք կարող եք առարկել Մեր կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, ուղղակի կամ անուղղակի մարքեթինգային արշավների ընթացքում օգտագործմանը։
- Չեղարկել անձնական տվյալների մշակման վերաբերյալ տրված համաձայնությունը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ համաձայնության չեղարկման դեպքում, Դուք կզրկվեք մեր կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից։
6․ Քաղաքականության փոփոխություններ
Մենք իրավասու ենք, օրենքով թույլատրելի, փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում։ Մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ տեղադրելով քաղաքականության թարմացված տարբերակը կայքում։