Ստացեք հավելյալ 5% զեղչ ձեր առաջին պատվերի համար

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Գործում են վճարման հետևյալ եղանակները.

կանխիկ կամ քարտով,

TelCell, iDram, MyAmeria, InecoPay վճարային համակարգերի միջոցով,

«Ֆամի Գրուպ» ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարի, նվեր-քարտի միջոցով:

Fami բոնուսային քարտ կարող եք ստանալ  և օգտագործել «Ֆամի գրուպ» ընկերության բոլոր վաճառասրահներում գնումներ կատարելիս: 

Քարտը գործում է կուտակային սկզբունքով՝  ողջ ցանցում գնումներ կատարելիս կուտակում եք միավորներ (1 միավոր = 1 դրամ), որոնց միջոցով կարող եք վճարել հաջորդ գնումների արժեքի մինչև 70%-ը (բացառությամբ նվեր-քարտերի, զեղչված և ակցիայի շրջանակում վաճառվող ապրանքների): Մինչև 39,999 դրամի գնումների դեպքում կուտակվում է 5%-ին համարժեք միավոր, իսկ 40,000 դրամից սկսած՝ 7%-ին համարժեք միավոր չզեղչված տեսականուց: Զեղչված կամ ակցիայի շրջանակում վաճառվող ապրանքներից կուտակվում է 1%-ին համարժեք միավոր: Հաճախորդի և իր երեխայի /ների/ ծննդյան օրվ, նախորդող և հաջորդող օրերի ընթացքում (ընդհանուր 3 օր) գնումներից կուտակված բոլոր միավորները կրկնապատկվում են:    

Նվեր-քարտ կարող եք գնել ընկերության բոլոր վաճառասրահներից կամ պատվիրել առցանց:

Քարտը չի կարող փոխարինվել կանխիկ դրամով: Վերադարձ կամ փոխանակում կարող եք իրականացնել այն վաճառասրահում, որից գնված է ապրանքը: Գործընթացն իրականացվում է 14 օրվա ընթացքում՝ կտրոնի և նվեր-քարտի առկայությամբ:

Քարտի վավերականության ժամկետը մեկ տարի է՝ լիցքավորման պահից սկսած:

Առաքումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 ՀՀ ողջ տարածքում։ Մինչև 20.000 դրամ գնումների դեպքում Երևանում առաքման արժեքը 1000 դրամ է, իսկ մարզերում՝ 2.500 դրամ: Առաքումն անվճար է 20.000 դրամ և ավել գնումների դեպքում: Ապրանքը ենթակա է փոխանակման կամ վերադարձի 14 օրվա ընթացքում միայն կտրոնի և պիտակի առկայությամբ։ Վերադարձն իրականացվում է միայն խանութ-սրահ մոտենալու պարագայում։ 

Ապրանքը կարելի է վերադարձնել կամ փոխանակել 14 օրվա ընթացքում միայն նույն խանութ-սրահ մոտենալու պարագայում, եթե ներկայացվում է ՀԴՄ կտրոնը, ապրանքն ու փաթեթավորումն անվնաս են, սպառողական հատկությունները, պիտակներն ու արտաքին տեսքը պահպանված են, կապարակնիքները (եթե կան) անխախտ են։ 

Դուք կարող եք ծանոթանալ թափուր աշխատատեղերին այցելելով մեր պաշտոնական կայքի «Կարիերա» բաժին, ինչպես նաև՝ հետևելով «Ֆամի Գրուպ» ընկերության սոցիալական մեդիայի էջերին, որոնցում պարբերաբար հրապարակվում են թափուր աշխատատեղերի հայտարարություններ։