Կայքը գտնվում է թեստի փուլում։ Առաքումներն ու գնումները ժամանակավորապես անհասանելի են։

Թեստային միջավայր Թեստային միջավայր

Թեստային միջավայր

See more
Fami Group
Fami Group

«Ֆամի Գրուպ» (Fami Group LLC) ընկերությունը հանդիսանում է Հայաստանի նորաձևության ոլորտի առաջատար ռիթեյլերներից մեկը։ Մեր նպատակն է հայաստանյան սպառողին հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող բրենդները՝ ապահովելով որակյալ և ոճային տեսականի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։

 

Մենք ներկայացնում ենք միջազգային շուկայում մեծ վստահություն վայելող մի շարք հայտնի ապրանքանիշեր.

 

  • LC Waikiki — նորաձևություն և հարմարավետություն բոլորի համար՝ հավատարիմ մնալով «Յուրաքանչյուրն արժանի է լավ հագնվելու» կարգախոսին։

  • Penti — ներքնազգեստներ, գիշերազգեստներ և լողազգեստներ ներկայացնող բրենդների շարքում առաջատար

  • Cool Club — բարձրորակ և գունեղ հագուստ՝ նախատեսված հատուկ երեխաների համար։

  • sela moms & monsters — հագուստի բրենդ մայրիկների և իրենց փոքրիկների համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու ինքնատիպությունը։

 

«Ֆամի Գրուպը» շարունակաբար ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ լինելով ավելի մոտ իր հաճախորդներին։ Այսօր մեր ցանցը ներառում է.

 

  • 17 մոնոբրենդային խանութ-սրահ Երևանում,

  • 2 մոնոբրենդային խանութ-սրահ Վրաստանում,

  • 4 մուլտիբրենդային խանութ-սրահներ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և Արմավիրում, որտեղ ներկայացված է մեր բրենդների լավագույն ընտրանին։

 

Ինչու՞ ընտրել մեզ

 

Մեզ համար կարևոր է ոչ միայն հագուստի վաճառքը, այլև հաճելի գնումների միջավայր ստեղծելը։ Մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի կարիքների հետ՝ առաջարկելով միայն թրենդային և որակյալ հավաքածուներ։