2022 պրինտեր

«Զեբրա»
Կենդանական պրինտը մի քանի սեզոն անընդմեջ չի լքում հիմնական թրենդների շարքերը. փոխվել է միայն դրա տեսքը։ Ի տարբերություն կենդանական այլ նախշերի, սա ավելի քիչ է աչքի ընկնում։ Այնպես որ ավելի ուշադիր եղեք այս պրինտի նկատմամբ, եթե պատրաստ չեք չափազանց սադրիչ տեսքի:
Գունավոր «ընձառյուծ»
Ընձառյուծի պրինտը խաղային է եւ սազում է համարձակ բնույթ ունեցող անձանց։ Այս ամառ հատկապես ակտուալ է նախշի գունային «մեկնաբանությունը»։ Նախապատվությունը տվեք տաք վարդագույն կամ մուգ կապույտ երանգներին, բայց ավելի լավ է հրաժարվել նեոնային տարբերակներից՝ դրանք կարող են արժեզրկել կերպարը։
Ալիքներ
Ալիքներով պրինտը կօգնի ծովափնյա տրամադրություն ստեղծել։ Խոսքը ոչ թե բնական երեւույթի ռեալիստական պատկերման, այլ բազմերանգ աբստրակցիաների մասին է։ Դրանք հիանալի են նայվում ջինսերի վրա։ Նաեւ ալիքները հաջողությամբ լրացնում են թրենդային տոպերը։